Feuer frei! Rammstein խմբի սինգլ Mutter ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Rammstein-ի | ||||
Թողարկված | ![]() ![]() | |||
Ձայնագրված | Studio Miraval, Ֆրանսիա, 2000 | |||
Ժանր | Neue Deutsche Härte Ինդաստրիալ-մետալ | |||
Տևողություն | 3:08 | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Լեյբլ | Motor Music | |||
Պրոդյուսեր | Յակոբ Հելլներ, Rammstein | |||
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Feuer Frei! (հայերեն՝ Ֆոյըր ֆղայ, թարգմանվում է որպես «կրա՛կ բացել»), գերմանական Rammstein ինդաստրիալ-մետալ խմբի երգն է իրենց երրորդ «Mutter» ալբոմից։ Խմբի թվով 13-րդ սինգլն է։ Թողարկվել է 2002 թ. հոկտեմբերի 14-ին Մոթոռ Մյուզիք լեյբլի կողմից[1]։ Առաջին անգամ երգը կենդանի հնչողությամբ կատարվել է 2000 թվականին «Punk» աշխատանքային վերնագրով։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2002 թ. սեպտեմբերին[2]։ Երգն ընտրվել է «XXX» ֆիլմի սաունդթրեկ։ Գերմանիայի չարթում սինգլը զբաղեցրել է 33-րդ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 35-րդ հորիզոնականները։
Շվեդական Sabaton մետալ խումբը 2012 թվականին ձայնագրել է երգի քավեր տարբերակը։ Կատարումը տեղ է գտել խմբի Carolus Rex ալբոմում։