«First Class» | ||||
---|---|---|---|---|
Ջեք Հառլոուի սինգլը | ||||
«Come Home the Kids Miss You» ալբոմից | ||||
Թողարկված | 8 ապրիլի 2022 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում, սթրիմինգ | |||
Ժանր | հիփ-հոփ | |||
Տևողություն | 2:53 | |||
Լեյբլ |
| |||
Ջեք Հառլոուի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
«First Class», ամերիկացի ռեփեր Ջեք Հարլոուի երգը, որը թողարկվել է որպես «Come Home the Kids Miss You» ալբոմի երկրորդ սինգլ 2022 թվականի ապրիլի 8-ին Generation Now և Atlantic Records լեյբլներում[1]։ Սինգլը սեմփլ ունի Ֆերգիի 2007 թվականի «Glamorous» երգից և TikTok ցանցում վիրալային ճանաչում է ստացել դեռևս պաշտոնական թողարկումից առաջ[2]։
«First Class» երգը Billboard Hot 100-ում նորամուտը նշել է 1-ին հորիզոնականում՝ դառնալով Հարլոուի երկրորդ երգը, որն առաջին տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ում, 2021 թվականի «Industry Baby» երգից հետո։ Երգը ներառվել է նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթներում, զբաղեցրել երկրորդ տեղը Գերմանիայում, Իռլանդիայում, Լիտվայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ընդգրկվել լավագույն տասնյակում Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում։