First and Last and Always

First and Last and Always
The Sisters of Mercy-ի Ստուդիական ալբոմ
Թողարկված1985 թվականի մարտի 11
Ձայնագրված1984
Ժանրգոթիկ ռոք
Տևողություն45:37
Լեզուանգլերեն
ԼեյբլMerciful Release/Warner Bros.
ՊրոդյուսերԴևիդ Ալեն
The Sisters of Mercy-ի ալբոմների ժամանակագրություն
First and Last and Always (1985) Floodland (1987)

First and Last and Always, The Sisters of Mercy բրիտանական ռոք խմբի դեբյուտային ալբոմը` թողարկված 1985 թվականի մարտի 11-ին խմբի սեփական լեյբլում` Merciful Release-ում (WEA-ի տեղաբաշխողի հետ միասին)։

Խմբի՝ տվյալ ձայնագրությանը մասնակցած բոլոր անդամները` բացառությամբ վոկալիստ Էնդրյու Էլդրիչի, ալբոմի գովազդման համերգային շրջագայությանից հետո լքել են խումբը։

Ալբոմի վերամշակված տարբերակը, որը ներառում է երգերի ռեմիքսային տարբերակներ, Էնդրյու Էլդրիչի կողմից գրված երգեր և սկզբնականապես Ճապոնիայում վաճառքի համար թողարկված երգեր, ստեղծվել է 1992 թվականին։ 2006 թվականին թողարկվեց ևս մեկ վերամշակված ալբոմ, որը համընկավ Sisters Bite the Silver Bullet համերգային շրջագայության հետ և որը բոնուս-երգեր էր ներառում։

Չնայած նրան, որ ինքը Էլդրիչը ժխտել է սկավառակի` գոթիկ ռոք ժանրին պատկանելու փաստը` սկավառակը դարձել է այդ ոճի հիմնականներից` ազդեցություն թողնելով մի շարք հետևորդների վրա։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne