«Free TC», ամերիկացի հիփ հոփ/R&B երգիչ Ty Dolla Sign-ի առաջին ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ Taylor Gang Records և Atlantic Records լեյբլների կողմից[1]։ Ալբոմում իրենց մասնակցությունն ունեն Քենդրիկ Լամարը, Բրենդին, Ջեյմս Ֆաունտլերոյը, E-40-ն, Jagged Edge-ը, Babyface-ը, Թրեյ Սոնգզը, Սևին Սթրիթերը, Big TC-ն, D-Loc-ը, Քանյե Ուեսթը, Դիդին, Վիզ Խալիֆան, Fetty Wap-ը, Future-ը, Rae Sremmurd-ը, YG-ն, Ջո Մոսիսը, TeeCee4800-ը, Ար Քելլին, Sa-Ra-ն և ՓիՋեյը[1]։ Ալբոմը ամերիկյան Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[2]։ Ալբոմի դելույքս տարբերակը թողարկվել է 2016 թվականի մարտին և ներառում է 4 նոր երգ, որից երկուսում իրենց մասնակցությունն ունեն Ջո Մոսիսը և Քուեյվոն[3]։
- ↑ 1,0 1,1 «Free TC by Ty Dolla $ign». iTunes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Logic, Jeezy, Ty Dolla $ign, & Justin Bieber First Week Sales Are In». HotNewHipHop. 2015 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Free TC (Deluxe) by Ty Dolla $ign». iTunes. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.