«Give Me Everything», ամերիկացի ռեփեր Պիտբուլի երգը, որը թողարկվել է 2011 թվականի մարտի 18-ին որպես նրա Planet Pit (2011) վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգի ձայնագրմանը մասնակցել են R&B երգիչ Ne-Yo-ն, ամերիկացի երգչուհի Նայերն ու նիդերլանդացի դիջեյ Afrojack-ը, ով եղել է նաև երգի պրոդյուսերն ու համահեղինակը՝ Մեթ Գովարհի, Պիտբուլի ու Նի Յոյի հետ միասին։ Rolling Stone ամսագրում երգը բնութագրվել է որպես «ակումբային փոփ երգ Նի Յոյի թախծոտ կրկներգով»[4]։
ԱՄՆ-ում «Give Me Everything» երգը դարձել է Պիտբուլի առաջին սինգլը, որը գլխավորել է «Billboard Hot 100» հիթ-շքերթը։ Այն նաև գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ շքերթը։ Հետագայում երգը հասել է առաջին հորիզոնականին՝ Բելգիայի, Կանադայի, Իռլանդիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի հիթ-շքերթներում և ընդգրկվել 12 երկրների լավագույն հնգյակում։ Այն եղել է յոթերորդ ամենաշատ վաճառված թվային սինգլը 2011 թվականին՝ ամբողջ աշխարհում 8,2 մլն վաճառված օրինակներով և ամենաշատ վաճառվածներից մեկը պատմության մեջ[5]։