Տեսակ | խաղի շարժիչ |
---|---|
Հեղինակ | Valve |
Նախագծումը՝ | Valve |
Գրված է՝ | C, C++ |
ՕՀ | Windows |
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 19, 1998 |
Պլատֆորմ | Windows, Playstation 2, Xbox, Sega Dreamcast, Լինուքս և մաքՕՍ |
Հիմք են ծառայել | Quake engine |
Հաջորդ | Source |
GoldSrc կամ GoldSource (հայերեն՛ ՈսկեԱրբ կամ Ոսկե Աղբյուր), Valve-ի կողմից մշակված սեփական խաղային շարժիչ է։ Իր հիմքում GoldSrc-ը id Software-ի Quake շարժիչի խիստ փոփոխված տարբերակն է։ Այն ի սկզբանե իր դեբյուտը կատարեց 1998-ին Half-Life-ով և կարող էր հզորացնել ապագա խաղերը, որոնք մշակվել են Valve-ի կողմից կամ նրա վերահսկողությամբ, ներառյալ Half-Life-ի ընդլայնումները, Day of Defeat-ը և Counter-Strike շարքի բազմաթիվ խաղեր։
GoldSrc-ին հաջորդեց Source engine-ը 2004 թվականին Half-Life: Source, Half-Life 2 և Counter-Strike: Source-ի թողարկումներով։ Այնուամենայնիվ, Valve-ը շարունակում է աջակցել շարժիչին պարբերական թարմացումներով։