Grid girls | |
---|---|
Տեսակ | promotional model? և իգական |
Female promotional models at automobile races Վիքիպահեստում |
Գրիդ գըրլ (անգլ.՝ Grid girl, նաև՝ անգլ.՝ Race queen — մրցարշավի թագուհի, փիթ գըրլ), ավտո- կամ մոտոմրցարշավների մասնակից մարզիկներին մեկնարկային դիրքի՝ ճաղաշարի («անգլ.՝ grid»[1]) մոտ դուրս բերող, ուղեկցող աղջիկներ, ովքեր նաև հովանոցներ են պահում նրանց գլխավերևում, պարգևներ են հանձնում, ինչպես նաև իրենց տեսքով պարզապես զարդարում են զանազան ավտո- և մոտո-շոուները[2]։
Գրիդ գըրլերն առաջին անգամ հայտնվել են Ճապոնիայում 1969 թվականին, երբ Cosmo Oil նավթային ընկերության դեմքը դարձել էր Ռոսա Օգավան։ Այդ ժամանակից ի վեր գրիդգըրլությունը Ճապոնիայում պաշտոնապես ընդունված, զբաղվածության մասին օրենքում ներառված մասնագիտություն է համարվում[3]։
2015 թվականին Մոնակոյի Գրան-պրի մրցարշավի ժամանակ այդ երկրի ավտոմոբիլային ակումբի նախագահ Միշել Բյորիի նախաձեռնությամբ գրիդ գըրլերի փոխարեն մեկնարկային ճաղաշարի մոտ կանգնեցին կիպ, ձիգ մարզազգեստներ հագած պատանիներ, ովքեր նույն գործառույթներն էին իրականացնում, սակայն այդ նախաձեռնությունն աջակցություն չստացավ[4][5]։
Դիմացկունությամբ մրցող ավտոարշավորդների 2015 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչներն ու մասնակիցները հրաժարվեցին գրիդ գըրլերի ծառայություններից այն պատճառաբանությամբ, որ երբ երիտասարդ աղջիկներին հատկացվում է զուտ գեղեցիկ ֆոն ստեղծողների դերը, դրանով իսկ տպավորություն է ստեղծվում, որ ավտո- և մոտոմրցարշավները բացառապես տղամարդկային մարզաձևեր են, և դա նպաստում է համապատասխան կարծրատիպերի ավելի ամրապնդվելուն, և ոչ թե այդ կարծրատիպերի վերացմանը[6]։
Ֆորմուլա-1-ի կազմակերպիչներն ու մասնակիցները, 2018 թվականի մրցաշրջանից սկսած, հրաժարվել են գրիդ գըրլերից, պատճառաբանելով, թե «մեկնարկային ճաղաշարի մոտ գրիդ գըրլերի ներկայությունը չի համապատասխանում սպորտի մասին մեր պատկերացումներին և հակընդդեմ է հասարակական արդի նորմերին»[7]։ Որոշվել էր, որ մեկնարկային ճաղաշարի մոտ մարզիկների համարները աղջիկների փոխարեն երեխաները պահեն[8]։ Հետագայում բացահայտվեց, որ այդ նախաձեռնության իրական հեղինակը Liberty Media-ի նախագահի կինն է՝ Շերոն Մաֆեյը[9]։ Եվ Մոնակոյի 2019 թվականի Գրան-պրի մրցարշավի ժամանակ գրիդ գըրլերը կրկին տեղ զբաղեցրին մեկնարկային ճաղաշարի մոտ[10]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թույլատրված է նրանց հանդես գալը նաև Նիդերլանդների Գրան-պրի մրցարշավի ժամանակ[11], սակայն այդ մրցարշավը չեղարկվեց COVID-19-ի համավարակի պատճառով։