Gruppo Campari իտալ.՝ Davide Campari-Milano S.p.A. | |
---|---|
Տեսակ | Società per azioni |
Ընկերության տեսակ | Բաժնետիրական |
Անվանված է ի պատիվ | Գասպարե Կամպարի |
Հիմնադրված է | 1860 |
Հիմնադիր | Գասպարե Կամպարի |
Վայր | Միլան, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | ըմպելիքների արտադրություն |
Արտադրանք | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ |
Հասույթ | EUR 1,008 մլրդ (2009 թվական)[1] |
Գործառնական շահույթ | EUR 235,6 մլն (2009 թվական)[1] |
Զուտ շահույթ | EUR 137,1 մլն (2009 թվական)[1] |
Աշխատողների թիվ | 2216 (2010)[2] |
Մայր ընկերություն | Davide Campari-Milano S.p.A. |
Դուստր ընկերություններ | Ապերոլ, Չինզանո, SKYY vodka, Lemonsoda, Wild Turkey, Frangelico, Այրիշ Միստ, Gaspare Campari, Carolans և Jean-Marc XO Vodka |
Կայք | www.camparigroup.com |
Բորսա | DVDCF[3] |
Campari Վիքիպահեստում |
Gruppo Campari (իտալ.՝ Davide Campari-Milano S.p.A.), գինիների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների իտալական արտադրող ընկերություն։ Gruppo Campari գլխավոր դիրքեր է զբաղեցնում Իտալիայի և Բրազիլիայի խմիչքների շուկաներում։ Ընկերության հիմնական եկամուտը բերում է թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքը (2009 թվականին 73 %)[4]։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Իտալիայի Միլան քաղաքում։
Մայր ընկերության՝ Davide Campari-Milano S.p.A.-ի բաժնետոմսերը 2001 թվականից ներառված են Միլանի ֆոնդային բորսայի լիսթինգում, ինչպես նաև ֆոնդային FTSE MIB ինդեքսի հաշվարկման բազայում։ Դրա հետ մեկտեղ ընկերությունն ունի հետևյալ քույր ընկերությունները՝ Campari Italia S.p.A., Campari Austria GmbH, Campari Deutschland GmbH, Campari Finance Belgium SA, Zedda Piras S.p.A. և Campari France: