Heart of Glass

«Heart of Glass»
Blondieսինգլը
«Parallel Lines» ալբոմից
Թողարկված3 հունվարի 1979
Ֆորմատ7", 12"
Ձայնագրվածհունիս 1978
ԺանրՆոր ալիս, դիսկո
ԵրգահանԴեբի Հարրի[1][1], Clem Burke?[1] և Chris Stein?[1][1]
Տևողություն5:48 (ալբոմային տարբերակ)
3:22 (սինգլ ԱՄՆ-ում)
3:54 (սինգլ Մեծ Բրիտանիայում)
ԼեյբլChrysalis
Blondie-ի սինգլների ժամանակագրություն
«Hanging on the Telephone»
(1978)
«Heart of Glass»
(1979)
 «Heart Of Glass»

«Heart of Glass» («Ապակե սիրտ»), ամերիկայան Blondie ռոք խմբի երգ։

Հայտնվել է 1975 թվականին, ավելի դանդաղ է եղել և կատարվել է փանք-ռոք ոճով, ինչը ցույց է տալիս «Soon turned out to be a pain in the ass» տողը, որը չկա ավելի ուշ տարբերակում[2]։

Թողարկվել է 1978 թվականին Parallel Lines («Զուգահեռ գծեր») ձայնապնակում։ Հաջորդ 1979 թվականին երգը զբաղեցրել է առաջին տեղերը ինչպես ամերիկյան, այնպես էլ անգլիական հիթ-շքերթներում։ Երգի հեղինակներն են կիթառահար Քրիս Սթեյնը և վոկալիստ Դեբի Հարին։ Երգն ընդգրկված է անսամբլի մշտական երգացանկում և պարբերաբար կատարվում է համերգների ժամանակ։ Ոճի տեսակետից վերաբերում է դիսկոյին, տեմպը համապատասխան է (100-120 հարված մեկ րոպեում)։ Երգի հիմնական տոնայնությունը մի մաժոր է։ Ստուդիական ձայնագրության մեջ ներգրավված են հետևյալ երաժշտական գործիքները՝ հարվածայիններ, բաս կիթառ, սոլո կիթառ (էլեկտրական), ստեղնային էլեկտրական գործիքներ և այլն։ Երգի ֆոնոգրամայով նկարահանվել են տեսահոլովակների մի ամբողջ շարք։ Rolling Stone ամսագրի կազմած Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկում զբաղեցնում է 259-րդ տեղը։ Կոմպոզիցիայի գործիքային տարբերակը ներկայացրել է անգլիական «The Shadows» խումբը, որը հայտնի է, այդ թվում՝ Քլիֆ Ռիչարդի հետ իր համագործակցությամբ։

ԽՍՀՄ-ի բնակիչները լավ են իմացել այդ երգը 1990-ականների սկզբին, քանի որ այն ծանր ռոտացիայի մեջ էր գտնվում «Առաջին ալիքի» «Բարի լույս» ամենօրյա առավոտյան հեռուստածրագրում[3]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ISWC-Net
  2. «Выпуски программы «Музыкальный секонд-хэнд» / 20 мая 2009 (3-я часть)».
  3. 30 лет программе «Доброе утро». Сегодня вечером. Выпуск от 03.06.2017

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne