Heaven for Everyone

«Heaven for Everyone»
The Crossի երգը
Թողարկված1988
Ֆորմատ7" սինգլ, 12" սինգլ, CD սինգլ
Ձայնագրված1987–1988
Ժանրռոք
Տևողություն5:08
ԼեյբլParlophone
ՀեղինակՌոջեր Թեյլոր
ՊրոդյուսերՌոջեր Թեյլոր
Քավեր-տարբերակներ
Queen

«Heaven for Everyone» («Երկինք բոլորի համար»), The Cross բրիտանական ռոք խմբի երգը Shove It ալբոմից։ Երգը գրել է Ռոջեր Թեյլորը Queen-ի A Kind of Magic ալբոմի սեսիաների ժամանակ։ Այդ ժամանակ էլ ստեղծվել է երգի դեմո տարբերակը։

Shove It ալբոմի բրիտանական հրատարակության վրա թողարկվել է Ֆրեդի Մերկուրիի վոկալով երգի տարբերակը, իսկ ամերիկյան հրատարակության և բոլոր սինգլների վրա՝ Ռոջեր Թեյլորի վոկալով տարբերակը։ Երգը The Cross-ի վաղ ստեղծագործության համար տիպիկ փոփ ռոք հնչում ունի։

1995 թվականին Queen-ը թողարկել է երգի քավեր տարբերակը Ֆրեդի Մերկուրիի վոկալով Made in Heaven ալբոմի վրա։ Այդ տարբերակը տարբերվում է ծանր, էներգետիկ հնչմամբ։ Այն երկրորդ հորիզոնական է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթում։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne