«High and Dry/Planet Telex» | ||||
---|---|---|---|---|
Ռեդիոհեդի սինգլը | ||||
«The Bends» ալբոմից | ||||
«Բ» կողմ | "Maquiladora" and "Planet Telex" (հեքսիդեցիմալ միքս) (CD1) "Killer Cars" and "Planet Telex" (l.f.o. jd mix) (CD2) "India Rubber", "Maquiladora", "How Can You Be Sure" և "Just" (Live at the Forum) (U.S.) | |||
Թողարկված | 1995 փետրվար | |||
Ձայնագրված | 1992-1993 | |||
Ժանր | Ալտերնատիվ ռոք | |||
Տևողություն | 4:17 | |||
Լեյբլ | Parlophone (UK) Capitol Records (US) | |||
Պրոդյուսեր | Ջոն Լեքի | |||
Ռեդիոհեդի սինգլների ժամանակագրություն | ||||
|
"High and Dry", բրիտանական Ռեդիոհեդ ալտերնատիվ ռոք խմբի երգը, նրանց երկրորդ՝ The Bends (1995) ձայնասկավառակի առաջին սինգլը։ Մեծ Բրիտանիայում "High and Dry" սինգլը թողարկվել է 1995 թվականի մարտի 5-ին, եղել է լավագույն ռադիո հիթերից մեկը և չարթերում հասել մինչև 17-րդ հորիզոնական։
"High And Dry" սինգլը ձայնագրվել է Pablo Honey սեսիաների ընթացքում, բայց մերժվել է խմբի անդամների կողմից, ովքեր կարծում էին, որ այն հնչում է ինչպես Ռոդ Սթյուարթի երգը[1]։ Այնուամենայնիվ, The Bends-ի սեսիաների ընթացքում այն վերափոխեցին, որովհետև կարծում էին, որ ձայնասկավառակի մյուս երգերի բովանդակությանն այս երգը համապատասխանում է։ Ձայնասկավառակում տեղ գտած տարբերակը դեմո տարբերակն է, այն երբեք չի վերաձայնագրվել։
Երգը շատ ճանաչված է և դիտարկվում է որպես Ռեդիոհեդի փոփ հիթ, այն կենդանի է ավելի քան քսան տարի։ 2007 թվականին Pitchfork Media-ին տված հարցազրույցի ժամանակ Թոմ Յորքը նշել է, որ ինքը չի սիրում երգը՝ ասելով. «Այն վատը չէ ... այն շատ վատն է»։ Նա նաև նշել է, որ ճնշման տակ է երգը ներառել The Bends ձայնասկավառակի երգացանկի մեջ[2]։
2008 թվականին երգն ընդգրկվել է Radiohead: The Best Of հավաքածուի մեջ։