«Highest in the Room», ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի երգը, որը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Epic Records և Cactus Jack Records լեյբլներում որպես սինգլ[1]։ Այն թողարկվել է տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ ձայնապնակ, ձայներիզ և CD սինգլ[2]։ Առաջին շաբաթվա ընթացքում երգը բարձրացել Է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնական 2019 թվականի հոկտեմբերի 19-ին՝ դառնալով Սքոթի երկրորդ սինգլը «Sicko Mode»-ից հետո, որն առաջին տեղն Է զբաղեցրել ամերիկյան հիթ-շքերթում[3]։ Երգի ռեմիքսը իսպանացի երգչուհի Ռոզալիայի և մեկ այլ ամերիկացի ռեփեր Lil Baby-ի մասնակցությամբ թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 27-ին և ընդգրկվել JackBoys (2019) հավաքածուի մեջ նույն օրը[4]։ Ռեմիքսը թողարկվել է 2020 թվականի հունվարի 7-ին իտալական contemporary hit radio-ում։ Երգը ներկայացվել է «Գրեմմի» 63-րդ ամենամյա մրցանակաբաշխութունում «Մեղեդային ռեփի լավագույն կատարում» անվանակարգում։