Hit Me Hard and Soft | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Բիլլի Այլիշի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Մայիսի 17, 2024 | |||
Ձայնագրված | Հոկտեմբեր, 2022-Փետրվար, 2024 | |||
Ժանր |
| |||
Տևողություն | 43:45 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ |
| |||
Պրոդյուսեր | ||||
Բիլլի Այլիշի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Hit Me Hard and Soft ալբոմից | ||||
|
«Hit Me Hard and Soft» (հայերեն՝ Հարվածիր ինձ ուժեղ և մեղմ), ամերիկացի երգչուհի և երգահան Բիլլի Այլիշի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2024 թվականի մայիսի 17-ին՝ Darkroom և Interscope Records լեյբլների միջոցով։ Սա նրա առաջին ստուդիական ալբոմն է 2021 թվականի «Happier Than Ever» ալբոմի թողարկումից հետո։ Այլիշը ալբոմը գրել է իր եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի հետ, ով նաև զբաղվել է ալբոմի արտադրությամբ։ Ալբոմի ժանրերն են ալտերնատիվ փոփն ու բեդրում փոփը[1]։
Ալբոմը զբաղեցրել է 20 երկրների ազգային չարթերի առաջին հորիզոնականը։ ԱՄՆ-ում ալբոմը դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի երկրորդ հորիզոնականում, իսկ ալբոմի 10 երգ ընդգրկվել է Billboard Hot 100 չարթի թոփ 40-ում։ «Lunch» երգը թողարկվել է որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «Birds of a Feather» երգը թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ և գրանցել է առևտրային մեծ հաջողություն՝ զբաղեցնելով Billboard Hot 100 չարթի երկրորդ հորիզոնականը և ընդգրկվելով տարբեր չարթերի թոփ 10-ում։ Ալբոմի առաջխաղացման համար Բիլլին հայտարարել է իր յոթերորդ՝ «Hit Me Hard and Soft: The Tour» համերգային շրջագայությունը, որը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերի 29-ին։