Hotchkiss et cie (Société Anonyme des Anciens Etablissements Hotchkiss et cie), ֆրանսիական արդյունաբերական ընկերություն, որը հիմնադրվել է Ֆրանսիա տեղափոխված ամերիկացի գյուտարար և գործարար Բենջամին Գոչկիսի կողմից Վիվիեում։1875 թվականից ընկերության արտադրական հզորությունները տեղակայվել են Սեն Դենիում։ Ընկերությունը սկզբնապես ճանաչում է ստացել որպես հրետանային զենքի արտադրող։ Հետագայում մշակել է հրետանային և հրաձգային զինատեսակներ, տանկեր և զրահամեքենաներ։ Նաև հայտնի էր որպես խոշոր ավտոարտադրող։ 1954 թվականին միացավ Delahaye ընկերության հետ և սկսեց կոչվել Hotchkiss-Delahaye։ 1956 թվականին Brandt ընկերության հետ միաձուլումից հետո ստեղծվեց Hotchkiss-Brandt ընկերությունը, որը 1966 թվականին մասնակիորեն միավորվեց Thomson-Houston Electric Company ընկերության հետ։ Hotchkiss ապրանքանիշը սպառումից հանվել է 1970 թվականին։