Hyper Music/Feeling Good սինգլ Origin of Symmetry ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Muse-ի | ||||
Թողարկված | օգոստոսի 20, 2001 | |||
Ժանր | Ալտերնատիվ ռոք | |||
Տևողություն | 4:14 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Mushroom Records | |||
Պրոդյուսեր | Ջոն Լեքի, Մյուզ | |||
Muse-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Hyper Music/Feeling Good», բրիտանական Muse ռոք-խմբի թվով իններորդ և Origin of Symmetry ալբոմից չորրորդ սինգլն է։ Թողարկվել է 2001 թ. նոյեմբերի 19-ին Մաշռում Ռեքորդս լեյբլի կողմից՝ 7" վինիլային և 2 CD ձայներիզի տարբերակներով։ Սինգլում տեղ են գտել նաև «Shine» երգը և "The Smiths" խմբի «Please Please Please Let Me Get What I Want» կավերը։ Բրիտանական սինգլների չարթում ձայներիզը զբաղեցրել է 24-րդ տեղը[1]։
«Hyper Music» երգի հեղինակն է Մեթյու Բելլամին, իսկ հայտնի «Feeling Good» երգը գրել են Լեսլի Բրիկասը և Էնթոնի Նյուլին՝ «The Roar of the Greasepaint - The Smell of the Crowd» մյուզիքլի համար։ Այդ երգի ամենաճանաչված տարբերակը կատարել է Նինա Սիմոնեն։ 2008 թվականին, Total Guitar կավերների հիթ-շքերթում, երգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[2]։
«Feeling Good» երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Դեվիդ Սլէյդը։