I Need Your Love

«I Need Your Love»
«I Need Your Love» սինգլի շապիկը (Քելվին Հարիս, Էլլի Գոլդինգ, 2013)
Քելվին Հարիս, Էլլի Գոլդինգի սինգլը
«18 Months» ալբոմից
Թողարկված2 ապրիլի, 2013
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ձայնագրված2012
ԺանրEDM[1]
Տևողություն3:54
ԼեյբլDeconstruction Records, Fly Eye Records, Columbia Records
ՊրոդյուսերՔելվին Հարիս
Քելվին Հարիս, Էլլի Գոլդինգի սինգլների ժամանակագրություն
«Drinking from the Bottle»
(2013)
«I Need Your Love»
(2013)
«Thinking About You»
(2013)

«I Need Your Love» (Ինձ պետք է քո սերը), շոտլանդացի պրոդյուսեր և դիջեյ Քելվին Հարիսի սինգլն իր «18 Months» երրորդ ստուդիական ալբոմից։ Ներառում է բրիտանացի երգչուհի Էլլի Գոլդինգի վոկալը։ Թողարկվել է 2013 թվականի ապրիլի 2-ին որպես ալբոմի յոթերորդ սինգլ։ Սինգլը ներառված է նաև որպես բոնուս-թրեք Գոլդինգի «Halcyon» երկրորդ ստուդիական ալբոմում։

Սինգլն արժանացել է քննադատների դրական գնահատականների։ Այն հասել է չորրորդ հորիզոնականին UK Singles Chart հիթ-շքերթում։ Այն նաև ընդգրկվել է առաջին հնգյակում Ավստրալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, առաջին տասնյակում՝ Բելգիայում, Իռլանդիայում և Շվեյցարիայում և առաջին քսան երգերի ցանկում՝ ԱՄՆ-ում։ 2014 թվականին երգը ներկայացվել է «British Single of the Year» մրցանակաբաշխությանը[2], իսկ տեսահոլովակը ներկայացվել է «British Video of the Year» մրցանակի[3]։

  1. Hall, James (2016 թ․ մարտի 25). «Ellie Goulding needs to find her personality – review». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  2. «Brits 2014: Nominations in full». BBC News. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  3. Denham, Jess (2014 թ․ փետրվարի 11). «Brit Awards 2014: Ellie Goulding and One Direction among Best Video nominees». The Independent. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne