I Wanna Be Your Slave

«I Wanna Be Your Slave»
սինգլը
Ֆորմատերաժշտական սթրիմինգ
Ժանրհարդ ռոք[1]
ԼեյբլRCA Records և Sony Music

I Wanna Be Your Slave (թարգմ․՝ «Ես ուզում եմ լինել քո ստրուկը»), իտալական Måneskin ռոք խմբի երգը Teatro d'ira: Vol. I ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2021 թվականի մարտի 19-ին Sony ընկերության կողմից։ Նախքան որպես սինգլ թողարկվելը երգն զբաղեցրել է առաջին տասը հորիզոնականները Եվրոպայի հիթ-շքերթներում, ներառյալ առաջին հորիզոնականները Ֆինլանդիայում և Սլովակիայում, և հայտնի դարձել Spotify հիթ-շքերթներում։ Խմբի առաջին երգն է, որը ներառվել է սինգլների բրիտանական հիթ-շքերթի լավագույն հնգյակում և երկրորդը, որը ներառվել է Billboard համաշխարհային հիթ-շքերթում, բացի ամերիկյանից։

2021 թվականի հուլիսի 16-ին երգը պաշտոնապես թողարկվել է իտալական ռադիոկայաններում՝ որպես «Teatro d'ira: Vol. I» ալբոմի երրորդ սինգլ[2][3]։ Ամերիկացի փանք-ռոք երգիչ Իգի Փոփի մասնակցությամբ դուետային տարբերակը թողարկվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին[4]։

  1. https://www.ondarock.it/recensioni/2021-maneskin-teatrodiravolI.htm
  2. Beatrice Capitanio (2021 թ․ հուլիսի 13). «Måneskin - I Wanna Be Your Slave (Radio Date: 16-07-2021)» (իտալերեն). EarOne.it. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  3. «MÅNESKIN "I Wanna Be Your Slave" | (Radio Date: 16/07/2021)». radiodate.it. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  4. Copsey, Rob (2021 թ․ օգոստոսի 4). «Maneskin team up with Iggy Pop for new version of I Wanna Be Your Slave». Official Charts Company. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne