«I Wanna Dance with Somebody (Who Loves Me)» | ||||
---|---|---|---|---|
Ուիթնի Հյուսթոնի սինգլը | ||||
«Whitney» ալբոմից | ||||
«Բ» կողմ | «Moment of Truth» | |||
Թողարկված | 3 փետրվարի 1987 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, 7" սինգլ, 12" սինգլ | |||
Ձայնագրված | հոկտեմբերի 1986 - հունվար 1987 | |||
Ժանր | դենս փոփ | |||
Երգահան | George Merrill? և Shannon Rubicam? | |||
Տևողություն | 4:50 | |||
Լեյբլ | Arista | |||
Պրոդյուսեր | Նարադա Մայքլ Ուոլդեն | |||
Ուիթնի Հյուսթոնի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«I Wanna Dance with Somebody (Who Loves Me)» (անգլ.՝ Ես ուզում եմ պարել ինչ-որ մեկի հետ (ով ինձ սիրում է)), ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի երգը և Whitney ձայնասկավառակի առաջին սինգլը։ Ստեղծագործության պրոդյուսերը եղել է Նարադա Մայքլ Ուոլդենը, հեղինակներն են դարձել Ջորջ Մերիլը և Շենոն Ռաբիքեմը Boy Meets Girl խմբից, որը ավելի վաղ հեղինակել էր Ուիթնիի նախորդ հիթը («How Will I Know»)։ 1988 թվականի մարտին՝ «Գրեմմի» 30-րդ մրցանակաբաշխության ժամանակ երգը մրցանակ է ստացել «Կնոջ լավագույն փոփ կատարում» անվանակարգում։
«I Wanna Dance with Somebody» երգը Հյուսթոնի չորրորդ հիթն է, որ գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 չարթը (2 շաբաթ № 1) և իր երկրորդ № 1-ը Մեծ Բրիտանիայում (UK Singles Chart)։ Երգի՝ ամերիկյան սինգլների չարթում առաջին տեղը զբաղեցնելուն զուգահեռ 1987 թվականի հունիսի 27-ին թողարկվել է Whitney ձայնասկավառակը, որը գլխավորել է Billboard 200 չարթը։ Դա առաջին դեպքն էր, երբ կինը միանգամից երկու ամերիկյան հիթ-շքերթի առաջատար էր դառնում[1]։