IAI Harpy | |
---|---|
IAI Harpy ԱԹՍ-ն Փարիզի ավիա-ցուցահանդեսում 2007 թվական | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հարվածային |
Արտադրող | Israel Aerospace Industries |
Առաջին թռիչք | 1989 |
Շահագործողներ | Իսրայել |
IAI Harpy Վիքիպահեստում |
IAI Harpy ("հարպիա"), ռադիոլոկացիոն կայանների հետ պայքարի համար նախատեսված ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից։ Առաջին թռիչքը իրականացվել է 1989 թվականին։ ԱԹՍ-ն վաճառվել է նաև հետևյալ երկրներին՝ Հարավային Կորեա, Թուրքիա, Հնդկաստան և Չինաստան։
Իրենից ներկայացնում է ինքնակառավարվող և ինքնաուղղորդվող ռումբ-ինքնաթիռ։ Ռադիոլոկացիոն կայանի ազդանշանների հայտնաբերման դեպքում որոշում է կայանի տեղը ընկնում է նրա վրա և պայթեցնում բեկորային պայթուցիկ մարտագլխիկը։
Արձակվում է շարժական արձակման կայանից, պինդ վառելիքային արձակման արագացուցիչների միջոցով։