Տեսակ | վիդեոմոնտաժի ծրագիր |
---|---|
Հեղինակ | Apple Inc. |
Նախագծումը՝ | Էփլ |
ՕՀ | մաքՕՍ և iOS |
Լույս տեսավ՝ | 1999-10-05 ) |
Պլատֆորմ | մաքՕՍ և iPod Touch |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | iMovieProj File Format?, MPEG-4 Part 14 և iMovie Project? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | iMovieProj File Format? և iMovie Project? |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | apple.com/imovie/ |
IMovie Վիքիպահեստում |
iMovie, վիդեո խմբագրման համար նախատեսված ծրագիր, որը վաճառվել է Էփլ ընկերության կողմից։ Նախատեսված է Mac և iOS-ի համար (iPhone, iPad, iPad Mini և iPod Touch)։ Այն ի սկզբանե թողարկվել է 1999 թվականին, որպես Mac OS 8-ի ծրագիր, FireWire-ի առաջին մոդելի հետ[1]։ Սկսած 3-րդ տարբերակից iMovie-ն եղել է MacOS-ի միակ ծրագիրը, որը ներառել է Mac-ի iLife փաթեթը[2]։ Սկսած 2003 թվականից iMovie-ը օգտագործվում էր անվճար բոլոր Mac համակարգիչների համար։
iMovie-ն ներմուծում է տեսանյութեր Mac-ի միջոցով, օգտագործելով FireWire-ի ինտերֆեյսը MiniDV ձևաչափի թվային տեսախցիկների կամ համակարգչի USB պորտի վրա։ Այն կարող է նաև ներմուծել տեսանյութներ և ֆոտո ֆայլեր՝ կոշտ սկավառակի միջոցով։ Այստեղից օգտվողը կարող է խմբագրել լուսանկարներ և տեսահոլովակներ և ավելացնել վերնագրեր, թեմաներ, երաժշտություն և էֆեկտներ, ներառյալ հիմնական գունային ճշգրտումը և վիդեո դյուրացման գործիքները ու անցումները։