iPhone 4S | |
---|---|
![]() Սպիտակ իրանով iPhone 4S | |
Կարգախոս | Սա ամենազարմանահրաշ iPhone-նն է։ |
Արտադրող | Foxconn |
Մատչելի | Apple Inc. |
Էկրան | 3,5 դյույմ (89 մմ) 1,5:1 կողմերի հարաբերություն LED backlit IPS TFT LCD Retina Display 326 ppi-ով 640 × 960 թույլտվություն (0,61 մեգափիքսել) 800:1 ցայտագունություն 500 նտ առավելագույն պայծառություն Օլեֆոբային ծածկույթ առջևի և հետևի հայելիներին։ |
Տեսախցիկ | 8 ՄեգաՓիքսել HD-վիդեո (1080p) Պատկերի կայունացում Ավտոկենտրոնացում Կենտրոնացում հպման միջոցով LED լույս Լուսավորության սենսոր Հինգ ոսպնյականոց լուսանկարվող պատկերն ընդունող հատուկ ապակի (օբյեկտիվ) Երեսների ճանաչման ֆունկցիա։ |
Օպերացիոն համակարգ | iOS 5.0 - 9.3.5 |
Պրոցեսոր | Apple A5, 800-1000 ՄՀց[1][2] |
Օպերատիվ հիշողություն | 512 Մեգաբայթ |
Ցանցեր | Wi-Fi (802.11 b/g/n), (802.11n միայն 2,4 ԳՀց) Bluetooth 4.0 Չորս դիապազոն GSM/GPRS/EDGE (850 900 1800 1900 ՄՀց) Չորս դիապազոն UMTS/HSDPA/HSUPA (850 900 1900 2100 ՄՀց) Երկու դիապազոն CDMA/EV-DO Rev. A (800 1900 ՄՀց) |
Մարտկոց | 3.7 Վ, 5.3 Վտժ (~1430 մԱժ) |
Չափս | 115.2 × 58.6 × 9.3 միլիմետր |
Քաշ | 140 գրամ |
Սերիա | iPhone |
Նախորդ | iPhone 4 |
Հաջորդ | iPhone 5 |
iPhone 4S (նաև iPhone 4s[3][4]), Apple ընկերության ստեղծած սմարթֆոն, iPhone սմարթֆոնների հինգերորդ սերունդ։ Արտաքին տեսքով նման է նախորդ՝ iPhone 4-ին, բայց նոր մոդելում բարելավված էր սարքակազմը և թարմացվեց ծրագրային ապահովումը։ Հիմնական նորամուծություններից էր ձայնային օգնական Siri-ն, նոր երկմիջուկ Apple A5 մշակիչը, որպես Wi-Fi մոդեմ օգտագործելու հնարավորությունը, անձնական համակարգչից անկախությունը և բարելավված տեսախցիկը։ Գործառույթների մեծ մասը հնարավորել է կառավարել ձայնային հրամանների օգնությամբ։
«Let’s Talk iPhone» շնորհանդեսում (անց է կացվել 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում) հեռախոսի ներկայացումից հետո, Apple-ը 2011 թվականի հոկտեմբերի 7-ից սկսել է iPhone 4S-ի նախապատվերներ ընդունել 7 պետություններում (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Ճապոնիա)։ Առաջին հեռախոսները հասել են գնորդներին 2011 թվականի հոկտեմբերի 14-ին։
Ավելի ուշ iPhone 4S-ի վաճառքները սկսվեցին ավելի քան 70 երկրներում։ ԱՄՆ–ում առանց բջջային օպերատորի բաժանորդագրության վաճառքները սկսվել են 2011 թվականի նոյեմբերին, իսկ մյուս երկրների համար Apple-ը սկսեց վաճառքը միանգամից առանց պայմանագրի վաճառքները[5][6]։