«If You Had My Love» (հայերեն՝ Եթե ես տամ քեզ իմ սիրտը), ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի դեբյուտային On the 6 (1999) ստուդիական ալբոմի առաջին սինգլը։ Թողարկվել է 1999 թվականի մայիսի 4-ին։ «If You Had My Love» երգը Լոպեսի ամենահաջողակ սինգլներից մեկն է։ Առաջին շաբաթում այն գրավել է 72-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում (1999 թվականի մայիսի 15), իսկ հաջորդ շաբաթ հասել է #64 (մայիսի 22)[3]։ Մեկ շաբաթ անց սինգլն ընդգրկվել է Hot 100 հիթ-շքերթի լավագույն տասնյակում, իսկ 1999 թվականի հուլիսի 5-ին գրավել է վեցերորդ հորիզոնականը[4]։ Հունիսի 12-ին «If You Had My Love» երգը հասել է Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնական[5][6]։