«In My Feelings», կանադացի ռեփեր և կոմպոզիտոր Դրեյքի երգը նրա Scorpion հինգերորդ ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2018 թվականի հուլիսի 10-ին[1][2]։ Լրացուցիչ վոկալը կատարում է City Girls-ը[3]։ Իր նորամուտից երկու շաբաթ անց, երգը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթը՝ փոխարինելով Դրեյքի մեկ այլ՝ «Nice for What» սինգլին և դառնալով նրա վեցերորդ չարթփոփերը Միացյալ Նահանգներում։ Այն նաև միանգամից գլխավորել է բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթը՝ դառնալով Դրեյքի երրորդ չարթփոփերը 2018 թվականին։
- ↑ «Top 40-Rhythmic Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Top 40-Mainstream Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Drake Releases New Album Scorpion: Listen». Pitchfork. 2018 թ․ հունիսի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.