Independent Games Festival («Անկախ խաղերի փառատոն»), ամենամյա փառատոն նվիրված ինդի-խաղերին։ Սկսած 1998 թվականից փառատոնը անց է կացվում ամեն տարի ԱՄՆ-ում Game Developers Conference-ի շրջանակներում։ Փառատոնը կազմակերպվում է CC Game Group, Game Developers Conference, Game Developer ամսագրի և Gamasutra հրատարակության կողմից։