Internet Movie Database | |
---|---|
![]() | |
imdb.com(անգլ.) | |
Տեսակ | review aggregator?, video game database?, social cataloging application?, television series database?, podcast directory?, online film database? և ձեռնարկություն |
Երկիր | ![]() |
Գրանցում | կամավոր |
Լեզու | անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, լեհերեն, ռումիներեն, ֆիններեն և հունգարերեն |
Սեփականատեր | Ամազոն |
Հեղինակ | Col Needham?[1] |
Բացված | հոկտեմբերի 17, 1990 |
![]() |
Internet Movie Database (IMDb, թարգ.՝ Համացանցային Ֆիլմադարան), համացանցում կինեմատոգրաֆի խոշորագույն տվյալների բազան է և կայքը։ Այն մասամբ լրացվում է կամավորներով, ինչը որոշ չափով նման է վիքի-սկզբունքին։ Բազայում հավաքված են տեղեկություններ ավելի քան 450 000 ֆիլմերի և հեռուստասերիալների, այդ թվում՝ մոտ 2 000 000 դերասանների, ռեժիսորների և կինոյի այլ մասնագետների մասին։
Սկսած 1998 թ. IMDb տվյալների բազային տիրում է Ամազոն ընկերությունը։ IMDb գրեթե բոլոր տեղեկությունները գտնվում են անվճար մուտքում, IMDb.com կայքը գործում է անվճար ծրագրային ապահովման հիման վրա (Apache, Perl և այլն)։ Ըստ «Alexa» ռեյտինգային գործակալության գնահատման IMDb.com կայքը մշտապես գտնվում է Միջազգային ոստայնի հարյուր ամենաայցելվող կայքերի խմբում։