«It's a Man's Man's Man's World» | ||||
---|---|---|---|---|
Ջեյմս Բրաունի սինգլը | ||||
«It's a Man's Man's Man's World» ալբոմից | ||||
«Բ» կողմ | «Is It Yes or Is It No?» | |||
Թողարկված | Ապրիլ, 1966 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ձայնագրված | Փետրվարի 16, 1966, Talent Masters Studios, Նյու Յորք | |||
Ժանր | ||||
Երգահան |
| |||
Տևողություն | 2:52 | |||
Լեյբլ | King Records | |||
Պրոդյուսեր | Ջեյմս Բրաուն | |||
Ջեյմս Բրաունի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«It's a Man's Man's Man's World», ամերիկացի երգիչ Ջեյմս Բրաունի և Բեթի Ջինի Նյուսոմի երգը։ Բրաունը ձայնագրել է երգը 1966 թվականի փետրվարի 16-ին Նյու Յորքյան Talent Masters Studios ստուդիայում և թողարկել է որպես սինգլ նույն թվականին։ Այն հասել է Hot R&B/Hip-Hop Songs չարթի առաջին և Billboard Hot 100 չարթի 8-րդ հորիզոնականներին[1][2]։ Երգն անվանվել է 1963 թվականի «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» ֆիլմի պատվին։
2004 թվականին Rolling Stone ամսագիրն այս երգը ներառել է «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 123-րդ հորիզոնականում[3]։ 2011 թվականի ցանկում երգը գտնվում էր 124-րդ հորիզոնականում[4]։
2014 թվականին բրիտանական New Musical Express ամսագիրը երգը ներառել է իր սեփական՝ «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 288-րդ հորիզոնականում[5][6]։
2010 թվականին սինգլն ընդգրկվել է Գրեմմիի փառքի սրահում[7]։