It Gets Better Project | |
---|---|
![]() | |
Տեսակ | Քարոզարշավ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 2010-09-21 ) |
Նպատակներ | ԼԳԲՏ երիտասարդների շրջանում ինքնասպանությունների կանխարգելում |
Տեղագրություն | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Տարածաշրջան | Ամբողջ աշխարհ |
Կարևոր անձինք | Դեն Սեվեջ և Թերի Միլեր |
Կայք | itgetsbetter.org |
«It Gets Better» (անգլ. թարգմանաբար՝ «Ամեն ինչ փոխվում է դեպի լավը», «Ամեն ինչ բարելավվում է»), գործունեությունը համացանցում ծավալող ակցիա, որը հիմնադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում գեյ ակտիվիստ, հեղինակ և լրագրող Դեն Սևեջի և նրա ամուսնու[1]՝ Թերի Միլերի կողմից[2]՝ ի պատասխան դեռահասների ինքնասպանություններին, որոնք բուլիինգ են ենթարկվել այն բանի համար, որ գեյ են, կամ նրանց հասակակիցները կասկածել են, որ նրանք գեյ են։ Դրա նպատակն է կանխել ինքնասպանությունները ԼԳԲՏ երիտասարդների շրջանում, ստիպելով մեծահասակներին հաղորդագրություն փոխանցել, որ այդ դեռահասների կյանքը կբարելավվի[3]։ Նախագիծն արագ աճել է. առաջին շաբաթվա ընթացքում ներբեռնվել է ավելի քան 200 տեսանյութ[4], իսկ հաջորդ շաբաթ նախագծի ՅուԹյուբյան ալիքը հասել է 650 տեսանյութերի սահմանաչափի[5]։ Նախագիծը այժմ գործում է իր սեփական՝ It Gets Better Project կայքում[5], և ավելի քան 50,000 գրառում է ներառում տարբեր սեռական կողմնորոշումների մարդկանց[6]՝ այդ թվում, բազմաթիվ աստղերի կողմից[7]։ Տեսանյութերն ավելի քան 50 միլիոն դիտում են հավաքել։
Նախագծից ակնարկներով գիրքը լույս է տեսել 2011 թվականի մարտին[8]։ 64-րդ Primetime Creative Arts Emmy Awards մրցանակաբաշխության ժամանակ նախագիծն արժանացել է Հեռուստատեսային արվեստի և գիտությունների ակադեմիայի մարզպետի մրցանակին (անգլ.՝ Academy of Television Arts & Sciences Governor's Award) «ուսուցանելու և ոգեշնչելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների ռազմավարական, ստեղծագործական և հզոր օգտագործման» համար՝ համաձայն ակադեմիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Բրյուս Ռոզենբլումին[9]։