J2000.0, ընթացիկ էպոխայի անվանում աստղագիտության մեջ։ Էպոխան դա որոշակի ժամանակի պահ է, որի համար ճշգրիտ որոշված են աստղագիտական կոորդինատները և ուղեծրի էլեմենտները, և որի վրա հիմնվելով հաշվարկվում են այլ ուղեծրային տվյալները, այս կամ այն մարմնի դիրքը կանխագուշակելու համար։
Ժամանակի ընթացքում անճշտությունները և սխալանքները կուտակվում են, ստեղծելով ավելի ու ավելի մեծ սխալանք մարմնի դիրքի որոշման ժամանակ։ Անցյալում աստղագետները և աստղագետների խմբերը սահմանում էին էպոխան իրենց հարմարությունից ելնելով, սակայն հիմա այն որոշված է միջազգային համաձայնագրով։ Այսպիսով ամբողջ աշխարհի աստղագետները կարող են համագործակցել ավելի արդյունավետ։
Այս պահին, միջազգային համաձայնագրով սահմանված էպոխան է՝ J2000.0:
Հուլիական ամսաթիվ՝
Այս ամսաթիվը և ժամանակը համարժեք են՝