Japan Hot 100 | |
---|---|
Տեսակ | հիթ շքերթ և Տարբերակում |
Երկիր | Ճապոնիա |
Հիմնադրված | փետրվար 2008 |
Կայք | billboard-japan.com/charts/detail?a=hot100(ճապոներեն) |
Billboard Japan Hot 100, ճապոնական սինգլների հիթ-շքերթ։ Հրապարակվում է 2008 թվականի փետրվարից։ Շքերթը կազմում են Billboard-ը և Hanshin Contents Link-ը[1]։
Japan Hot 100 Singles-ի կառուցվածքը կրկնում է Billboard Hot 100: Սինգլների դիրքը չարթում որոշվում է Soundscan Japan ընկերության վաճառքների տվյալների և ռադիոկայաններում երգերի կրկնությունների տվյալների հիման վրա[1]։ Չնայած Ճապոնիան հանդիսանում է թվային երաժշտական արտադրանքի տարածման առաջատար, այս միջոցով կատարված վաճառքների տվյալները չեն ներառվում հաշվարկներում[1][2]։