Jew Watch, հակասեմական կայք[1], որի նպատակն է Հոլոքոստի ժխտումը[2], Հրեաների մասին բացասական տեղեկատվության տարածումը, ներառյալ մեղադրանքները համաշխարհային սիոնիստական դավադրության համար[3][4]։ Կայքի ստեղծողներն այն անվանում են «սիոնիզմի ներքին աշխարհին ու հանցավորությանը վերաբերող փաստերի գիտական գրադարան»։
Կայքը բացվել է 1998 թվականին․ սեփականատերը Ազգային դաշնակցություն ռասիստական կազմակերպության ակտիվիստ Ֆրենկ Վելթերն է[5][6][7]։ Կայքը մեղադրում է հրեաներին գլոբալ ֆինանսական համակարգը վերահսկելու համար, նրա նյութերը պարունակում են այնպիսի հայտարարություններ, ինչպիսին է՝ «հրեական Կարմիր կոմիսարները 1917-1945 թվականներին Ռուսաստանում 100 միլիոն քրիստոնյաներ են սպանել Տրոցկու՝ հրեական կոմիսարների կոմիսարի հրամանով»[8]։
2004 թվականի ապրիլին այն պատճառով, որ Google-ի որոնման ժամանակ «Jew» («հրեա») բառը գրելիս որոնման արդյունքների ցանկում առաջինը երևում էր Jew Watch կայքը, մի շարք հրեական կազմակերպություններ և անհատներ դիմեցին Google ընկերությանը՝ պահանջելով ջնջել այդ կայքը որոնման համակարգի ինդեքսից[9][10]։ Google-ի ներկայացուցիչ Դեյվիդ Քրեյնը ասել է, որ որոնման արդյունքը որոշվում է բարդ համակարգչային ալգորիթմով, որն արտացոլում է այս կամ այն կայքի տարածվածությունն ու ճանաչվածությունը, և ընկերությունը չի ազդում առանձին կայքերի վարկանիշի վրա[11]։ Սակայն Գերմանիայում և Ֆրանսիայում կայքը հանվել է Google-ի որոնման արդյունքներից[12]։
2006 թվականին սկանդալ է տեղի ունեցել, երբ հայտնաբերվել է, որ Կատրինա փոթորիկից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով հավաքված միջոցներն ուղղվել է օժանդակելու Jew Watch-ին։ Միսուրի նահանգի դատախազ Ջեյ Նիքսոնը հայտարարել է, որ ռասիզմի և ատելության քարոզչությունը խթանելու համար դրամաշորթությունը բացարձակապես անընդունելի է[13][14]:
↑Steven Levy. (2004 թ․ ապրիլի 26). «Google: Watch Out For 'Watch'» (անգլերեն). Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.