«Karma Chameleon» | ||||
---|---|---|---|---|
Culture Club-ի սինգլը | ||||
«Colour by Numbers» ալբոմից | ||||
Թողարկված | սեպտեմբեր 1983 (UK), նոյեմբեր 1983 (ԱՄՆ) | |||
Ֆորմատ | 12", 7" | |||
Ժանր | նոր ալիս | |||
Երգահան | Բոյ Ջորջ[1], Roy Hay?[1], Phil Pickett?[1], Mikey Craig?[1] և Jon Moss?[1] | |||
Տևողություն | 4:12 (ալբոմային տարբերակ) 3:51 (սինգլ) | |||
Լեյբլ | Virgin Records | |||
Culture Club-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Karma Chameleon», անգլիական Culture Club խմբի երգը՝ 1983 թվականի իրենց «Colour by Numbers» երկրորդ ստուդիական ալբոմից։ Հեղինակներն են խմբի վոկալիստ Բոյ Ջորջը (նույն ինքը՝ George O’Dowd), հարվածային գործիքներ նվագող Ջոնաթան Մոսսը, կիթառահար Միկի Քրեյգը, ստեղնահար Ռոյ Հեյը և Phil Pickett Alfie Malone-ը (Sailor խմբի նախկին ստեղնահար)։ Երգը, որը թողարկվել է 1983 թվականի սեպտեմբերին, դարձել է միջազգային հիթ՝ գլխավորելով աշխարհի շատ երկրների հիթ-շքերթները, այդ թվում՝ ամերիկյան (Billboard Hot 100-ում № 1), Բրիտանական (6 շաբաթ № 1 UK Singles Chart-ում) և այլ (№ 1՝ Ավստրալիա, Կանադա, Իռլանդիա, Նոր Զելանդիա, Նիդեռլանդներ, Ճապոնիա)[2][3]։ Karma Chameleon-ը Մեծ Բրիտանիայի UK Singles Chart հիթ-շքերթի երկրորդ առաջատարն է դարձել խմբի կարիերայում նրա նախորդ՝ «Do You Really Want to Hurt Me» հիթից հետո, իսկ ԱՄՆ-ում այն դարձել է խմբի կարիերայում առաջին և միակ չարթոպերը և 3 շաբաթ գլխավորել համազգային հիթ-շքերթը[4][5][6]։
Երգը պարգևատրվել է Brit Awards մրցանակով «Best British Single» (1984) անվանակարգում։ Մեծ Բրիտանիայում այն դարձել է 1983 թվականի ամենահաջողակ հիթ[7], անգլիական երաժշտության ողջ պատմության ընթացքում 31-րդ բեսթսելլերը՝ ավելի քան 1,4 մլն օրինակի վաճառքով Միացյալ Թագավորությունում[8][9]։ Աշխարհում վաճառվել է 5 մլն օրինակ[10]։ Տեսահոլովակի ռեժիսորը Peter Sinclair-ն է, իսկ պրոդյուսերը՝ Սթիվեն Բերոնը, ով նկարահանել է նաև Dire Straits խմբի «Money for Nothing» և a-ha խմբի «Take on Me» երգերի տեսահոլովակները[11]։