Kids' Choice Awards | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մրցանակների խումբ և հեռուստահաղորդում |
Ենթատեսակ | կինոմրցանակ, հեռուստատեսային մրցանակ և երաժշտական մրցանակ |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1988 |
Կայք | nick.com/kids-choice-awards/(անգլ.) |
Kids' Choice Awards (այլ անվանումներ՝ Nickelodeon Kids' Choice Awards, KCAs և Nick Choice Awards), ամենամյա կինոմրցանակ, որով պարգևատրում է կաբելային Nickelodeon հեռուստաալիքը։ Մրցանակաբաշխությունը անցկացվում է 1988 թվականից Nickelodeon հեռուստաալիքի հեռուստադիտողների քվեարկության արդյունքների հիման վրա, որը անցկացվում է մարտ կամ ապրիլ ամիսների վերջին շաբաթ երեկոյան։ Հաղթողները ստանում են ծիրանագույն արձան՝ տեսախցիկի ակուստիկ ձայները մեղմացնող սարքի տեսքով, որը գործածվում է որպես խճանկար։
Մրցանակաբաշխությանը հաջորդում է երաժշտական շոուն և նրանում ներկա են գտնվում մի շարք հայտնիներ։ Վերջին տարիներին շոուին ավելացվել են նաև slime stunts: Ամենաշատ մրցանակները Kids' Choice Awards մրցանակաբաշխությունում ստացել են Ուիլ Սմիթը (7), Մայլի Սայրուսը (6) և Բրիթնի Սփիրսը (5)[1]։ Վուպի Գոլդբերգը համարվում է միակ դերասանուհին, ով պարգևատրվել է Kids' Choice Awards, Էմմի, Գրեմմի, Օսկար և Թոնի մրցանակներով։ Ամենից շատ մրցանակաբաշխության հաղորդավարներ են դարձել Ռոզի Օ Դոնելլը (8) և Ջեք Բլեքը (3)։