«Levitating» | |||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մադոննայի, Միսի Էլիոթի մասնակցությամբ՝ Դուա Լիպայի երգը «Future Nostalgia» ալբոմից | |||||||||||||||||||||||||||||
Թողարկված | Օգոստոսի 14, 2020 | ||||||||||||||||||||||||||||
Ֆորմատ | |||||||||||||||||||||||||||||
Ժանր |
| ||||||||||||||||||||||||||||
Լեզու | անգլերեն, հինդի և արաբերեն | ||||||||||||||||||||||||||||
Տևողություն | 3:23 | ||||||||||||||||||||||||||||
Լեյբլ | Warner | ||||||||||||||||||||||||||||
Հեղինակ |
| ||||||||||||||||||||||||||||
Պրոդյուսեր |
| ||||||||||||||||||||||||||||
«Levitating» (ալբոմային տարբերակ)ՅուԹյուբում
|
«Levitating», անգլիացի երգչուհի Դուա Լիպայի երգ նրա երկրորդ՝ «Future Nostalgia» (2020) ստուդիական ալբոմից, որտեղ այն ալբոմի հինգերորդ թրեքն է։ Դրա հեղինակներն են Լիպան, Քլերենս Քոֆի կրտսերը, Սառա Հադսոնը և Սթիվեն Կոզմենյուկը, իսկ արտադրությամբ զբաղվել է վերջինս, ինչպես նաև Ստյուարտ Փրայսը։ Երաժշտական առմամբ այն էլեկտրո-դիսկո, սփեյս ռոք, դենս ռոք և փաուեր փոփ երգ է, որը պարունակում է 1990-ական թվականների ռիթմ-ընդ-բլյուզի տարրեր։ Տեքստի առմամբ երգը «ռոլեր դիսկո» սիրային երգ է, որը հղումներ է պարունակում տիեզերական տարածության վրա։ Այն առաջին ձայնագրված թրեքն էր, որը հայտնվել է «Future Nostalgia» ալբոմի վերջնական երգացանկում։
Թեև «Levitating» երգը չէր թողարկվել որպես սինգլ, այն ընդգրկվել էր Պորտուգալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լիտվային և Սլովակիայի չարթերում։ Ալբոմում թողարկվելուց հետո, «Levitating»-ը քննադատների կողմից մեծ մասամբ դրական գնահատականների է արժանացել։ Այն ուղեկցվել է տեքստային տեսահոլովակով, որը լույս է տեսել 2020 թվականի ապրիլի 9-ին[1]։