Linux From Scratch

Linux From Scratch
ՏեսակՕՀ և գրավոր աշխատություն
ՍտեղծողGerard Beekmans et al.
ԸնտանիքUnix-like
Ծրագրային կոդOpen source
Առկա էանգլերեն
Միջուկի տեսակMonolithic kernel
ԻնտերֆեյսBash
ԱրտոնագիրMIT արտոնագիր[1], Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 2.0 Generic?[1] և GNU GPL
Զարգացման կարգավիճակարդի
Կայքlinuxfromscratch.org(անգլ.)
ելակոդsource

Linux From Scratch (LFS, հայ․ Լինուքսը զրոյից), տեղակայման տարատեսակներից մեկն է։ Դա մի գիրք է, որի հեղինակներից մեկը Ջերարդ Բիքմանսն է։ Այդ գրքում նկարագրված է, թե ինչպես սկզբնական կոդից ստեղծել Linux-ը։ Linux From Scratch կայքում այս գիրքն անվճար հասանելի է օգտագործման համար և նրա ընթացիկ տարբերակը 6.6-ն է։

Beyond Linux From Scratch (BLFS) գիրքը նկարագրում է քայլերի հաջորդականություն LFS-ով ստեղծված Linux-ը զարգացնելու համար, ինչը թույլ է տալիս LFS-ին մնալ չափերով փոքր և կենտրոնացված։ Այն ընթերցողին ներկայացնում և ուղղորդում է համակարգի լրացումներով, ներառյալ ցանցերը, X-ը, ձայնը, տպիչը և սկաները։ Սկսած 5.0 տարբերակից, BLFS և LFS գրքերի տարբերակները համընկնում են։

Ի լրումն LFS և BLFS գրքերի, Cross Linux From Scratch-ը (CLFS) նկարագրում է միջկոմպիլյացիան, իսկ Hardened Linux From Scratch-ն օգտագործելով grsecurity-ն, կենտրոնացված է անվտանգության բարելավումների շուրջ, ինչպես օրինակ՝ Buffer overflow protection-ը, PaX-ը և Address space layout randomization-ը։ Cross Linux From Scratch-ն ապահովում է անհրաժեշտ հրահանգներ միայն հրամանային տողով բազային Linux-ի դիստրիբյուտիվ ստեղծելու համար։ Մինչ LFS-ը սահմանափակված է միայն x86 ճարտարապետությունով, CLFS-ն ապահովում է ավելի շատ տեսակի պրոցեսորներ։ CLFS-ում ներառված են միջկոմպիլացված գործիքների բազմությունը, բազմագրադարանային ապահովումը (32 և 64 բիթային գրադարաններ), և այլընտրանքային ճարտարապետությունները (x86-64, Itanium, SPARC, MIPS, and Alpha), որոնք բացակայում են LFS-ում։ Hardened Linux From Scratch–ի գլխավոր նպատակն է ստեղծել Linux From Scratch բնօրինակի ավելի ապահով տարբերակ՝ ներառելով ներդրված համակարգերը։

Linux From Scratch-ը մի միջոց է, որը թույլ է տալիս տեղակայել աշխատող Linux համակարգը, ոչ ավտոմատ կերպով կառուցելով նրա բոլոր բաղադրիչները։ Սա իրականում ավելի երկար պրոցես է քան նախակոմպիլյացված Linux դիստրիբյուտիվի տեղակայումը։ Համաձայն Linux From Scratch կայքի, այս մեթոդի առավելություններն են՝ սեղմ, ճկուն և ապահով համակարգը, ինչպես նաև Linux օպերացիոն համակարգի ներքին աշխատանքների գերազանց ընկալունակությունը։

  1. 1,0 1,1 http://www.linuxfromscratch.org/lfs/view/10.0/appendices/licenses.html

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne