Lo Vas a Olvidar

«Lo Vas a Olvidar»
Ռոսալիայի և Բիլլի Այլիշի սինգլը
«R3» ալբոմից
ԹողարկվածՀունվարի 21, 2021
Ֆորմատ
Ձայնագրված2019-2020
Ժանրարթ փոփ[1]
Տևողություն3:23
ԼեյբլColumbia Records
Պրոդյուսեր
Ռոսալիայի սինգլների ժամանակագրություն
«Relación (Remix)»
(2020)
«Lo Vas a Olvidar»
(2021)
«La Noche de Anoche»
(2021)
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն
«Therefore I Am»
(2020)
«Lo Vas a Olvidar»
(2021)
«Your Power»
(2021)

«Lo Vas a Olvidar» (հայերեն՝ Դու մոռանալու ես դա), իսպանացի երգչուհի Ռոսալիայի երգ՝ ամերիկացի երգչուհի և երգահան Բիլլի Այլիշի հետ համագործակցությամբ։ Երգը, որը մի շարք ամսագրերի և երաժշտական պորտալների կողմից անվանվել է «վերջին շրջանում ամենասպասված համատեղ նախագծերից մեկը», գրվել է երկու կատարողների կողմից՝ Ֆինիս Օ'Քոնելի և Էլ Գինչոյի հետ միասին և արտադրվել է վերջին երկուսի կողմից[2]։ Այն պլանավորվում է թողարկել 2021 թվականի հունվարի 21-ին Columbia Records լեյբլի միջոցով՝ որպես Ռոսալիայի երրորդ ստուդիական ալբոմի սինգլ։ Երգը նաև ընդգրկվելու է ամերիկյան «Էյֆորիա» հեռուստասերիալի հատուկ սերիայում, որը պատմելու է Ջուլսի մասին։

  1. Sacher A. Billie Eilish & Rosalia team up on new song "Lo Vas A Olvidar" (listen) // BrooklynVegan — 2021.
  2. «Billie Eilish y Rosalía, ¿Cuándo se estrenará su colaboración?». Nación Rex (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne