«London Bridge» | ||||
---|---|---|---|---|
Ֆերգիի սինգլը | ||||
«The Dutchess» ալբոմից | ||||
Թողարկված | 18 հուլիսի 2006 | |||
Ֆորմատ | CD | |||
Ձայնագրված | 2006, Chalice Recording Studio, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ | |||
Ժանր | դենս փոփ, հիփ-հոփ | |||
Երգահան | Sean Garrett? | |||
Տևողություն | 3:28 | |||
Լեյբլ | A&M, will.i.am music | |||
Պրոդյուսեր | Polow da Don? | |||
Ֆերգիի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
«London Bridge», ամերիկացի երգչուհի Ֆերգիի երգը, որը ձայնագրվել է նրա դեբյուտային «The Dutchess» ստուդիական ալբոմի համար։ Երգը գրվել է հենց երգչուհու, Շոն Գարեթի, Մայք Հարթնետի և պրոդյուսեր Polow da Don-ի կողմից։ Այն թողարկվել է որպես ալբոմի լիդ-սինգլ 2006 թվականի հուլիսի 18-ին՝ ուղիղ ուղարկվելով ԱՄՆ-ի ռադիոկայաններ։ «London Bridge»-ը հիփ-հոփ ոճի երգ է, սակայն պարային երաժշտության մեծ ազդեցությամբ։ Երգը ներկայացնում է ամերիկյան ռիթմ-ն-բլյուզային Tower of Power բենդի «Down to The Nightclub» կոմպոզիցիայից սեմփլ։
Քննադատները երգչուհու դեբյուտային սինգլը խառը արձագանքներ են տվել, ոմանք քննադատել են չափազանց սեքսուալ ենթատեքստը, ինչպես նաև համեմատել Գվեն Ստեֆանիի «Hollaback Girl» երգի հետ, որը թողարկվել է մեկ տարի առաջ։ Այնուամենայնիվ, երգը կոմերցիոն հաջողություն է ունեցել՝ զբաղեցնելով տասնյակ երկրների հիթ-շքերթների վերին հորիզոնականները, ինչպես նաև գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100-ը։ Սինգլը երկու պլատինե հավաստագիր է ստացել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայից՝ վաճառված ավելի քան երկու միլիոն օրինակով։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Լոնդոնում ռեժիսոր Մարկ Ուեբի կողմից։