Look At Her Now (անգլ. թարգմանաբար՝ «Նայիր նրան հիմա»), ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի երգը, որը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, Interscope Records լեյբլում։ Համարվում է Rare ալբոմի երկրորդ պաշտոնական սինգլը։ Երգի հեղինակներն են Սելենա Գոմեսը, Ջուլիա Մայքլզը, Ջասթին Թրանսերը և պրոդյուսեր Իեն Քըրքպատրիկը։ Երգը նկարագրվել է որպես «պարային» և փոփ[2][3]։ Այլ կերպ, այս ժանրը կոչվում է դենս փոփ[4][5][6]։ Երգը ընդգրկվել է ԱՄՆ-ի, Կանադայի, Չեխիայի, Հունաստանի, Էստոնիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Մալայզիայի, Նորվեգիայի, Սինգապուրի, Սլովակիայի և Շվեյցարիայի Թոփ-20 հիթ-շքերթներում, ինչպես նաև Ավստրալիայում, Ավստրիայում, Նոր Զելանդիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում Թոփ-40 հիթ-շքերթներում։ Երգը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, ընդ որում շատերը նշել են այն վստահությունը, որով Գոմեսը կատարում է ողջ երգը։
- ↑ Lipshutz, Jason (2019 թ․ հոկտեմբերի 24). «Selena Gomez Returns: The Inside Story of Her One-Two Punch of New Tracks». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Brendan Wetmore (2019 թ․ հոկտեմբերի 24). «Look at Selena Gomez Now». Paper.
- ↑ «Selena Gomez Drops Futuristic Music Video for Surprise Track 'Look At Her Now'». Billboard. 2019 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ David Renshaw (2019 թ․ հոկտեմբերի 24). «Watch Selena Gomez's "Look At Her Now" video». The Fader.
- ↑ «Selena Gomez Drops A Surprise Single And Video 'Look At Her Now'». uDiscoverMusic. 2019 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Selena Gomez Returns: The Inside Story of Her One-Two Punch of New Tracks». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.