«Love Me Two Times» | ||||
---|---|---|---|---|
The Doors-ի սինգլը | ||||
«Strange Days» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Moonlight Drive | |||
Թողարկված | Նոյեմբեր, 1967 | |||
Ֆորմատ | CD, 7" վինիլ | |||
Ձայնագրված | Մայիս, Օգոստոս 1967 | |||
Ժանր | բլյուզ-ռոք, պսիխոդելիկ ռոք | |||
Տևողություն | 3:16 | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ | |||
The Doors-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Love Me Two Times-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը գրվել է խմբի բոլոր անդամների կողմից և ընդգրկվել է նրանց 1967 թվականին թողարկված երկրորդ ստուդիական ալբոմում՝ Strange Days անվանմամբ։ Երգը ձայնագրվել է որպես ալբոմի երկրորդ սինգլը ("People Are Strange"-ից հետո), և զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը Ամերիկայում[1]։
Ռեյ Մանզարեկը երգի վերջնական տարբերակում նվագում է կլավեսին և ոչ թե կլավիկորդ, ինչպես ինքը՝ Մանզարեկը նշում է իր Light My Fire գրքի 258-րդ էջում։
Երգի բառերը գրվել են Ռոբի Կրիգերի կողմից։ Ինչպես նշում են խմբի անդամները երգը մի զինվորի մասին է, որը իր վերջին հրաժեշտն է տալիս իր ընկերուհուն, մինչև նավով պատերազմին՝ Վիետնամ մեկնելը։