«Love on the Brain» | ||||
---|---|---|---|---|
Ռիհաննայի սինգլը | ||||
«Anti» ալբոմից | ||||
Թողարկված | 27 Սեպտեմբերի 2016 | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում | |||
Ժանր |
| |||
Երգահան |
| |||
Տևողություն | 3:44 | |||
Լեյբլ |
| |||
Պրոդյուսեր |
| |||
Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Love on the Brain», բարբադոսյան երգչուհի Ռիհաննայի երգը նրա ութերորդ՝ «Anti» (2016) ստուդիական ալբոմից։ Այն գրել են Ռիհաննան, Ջոզեֆ Էնջլը և Ֆրեդ Բոլը, վերջինս նաև պրոդյուսերավորել է այն։ Երգը ուղարկվել է ամերիկյան ռիթմիկ ժամանակակից և քաղաքային ժամանակակից ռադիոկայաններ 2016 թվականի սեպտեմբերի 27-ին որպես նրա ալբոմի չորրորդ և վերջին սինգլ։ «Love on the Brain»-ը դու վոպ և սոուլ ժանրերի երգ է, ոգեշնչված 1950-ական և 1960-ական թվականների երաժշտությունից[1][2][3][4][5]։
«Love on the Brain»-ը գլխավորել է Polish Singles Chart չարթը, ընգրկվել է ֆրանսիական և նորզելանդական չարթերի թոփ 20-ում, ինչպես նաև ավստրալիական, կանադական և գերմանական չարթերի թոփ 100-ում։ Այն զբաղեցրել է ամերիկյան Billboard Hot 100 չարթի 5-րդ հորիզոնականը, դառնալով թոփ 5-ում ընդգրկված նրա 22-րդ սինգլը։ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից այն երեք անգամ պլատինե է հավաստագրվել։ Ռիհաննան երգը կատարել է իր Anti World Tour շրջագայության ժամանակ, ինչպես նաև 2016 թվականի Billboard Music Awards-ի և MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ։ «Love on the Brain»-ի քավեր տարբերակներն կատարել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Քելլի Քլարկսոնը և Little Mix խումբը։