«Lucid Dreams» (Գիտակցված երազներ, այլ անվանում՝ «Lucid Dreams (Forget Me)», Գիտակցված երազներ (մոռացիր ինձ)[1], ամերիկացի երաժիշտ Juice Wrld-ի երգը։ Պաշտոնապես թողարկվել է Grade A Productions[2] և Interscope Records լեյբլներում 2018 թվականի մայիսի 4-ին, իսկ դրանից առաջ թողարկվել էր SoundCloud-ում 2017 թվականի հունիսին։ Երգի պրոդյուսերը եղել է Նիք Միրան։ Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[3], իսկ հետագայում հասել է երկրորդ հորիզոնականին[4]։