Lumsk | |
---|---|
![]() | |
Ժանրեր | ֆոլկ մետալ |
Գործունեություն | 1999 |
Լեյբլ | Tabu Recordings? |
Կայք | lumsk.bandcamp.com |
![]() |
Lumsk, նորվեգական ֆոլկ մետալ խումբ, որը հիմնադրվել է 1999 թվականին[1]։ Առաջնային ալբոմը եղել էAsmund Fregdegjaevar (2003), որը թողարկվել է Tabu Records լեյբլի կողմից։ Մինչ երկրորդ ալբոմի՝ Troll (2005), թողարկումը խմբի կազմում ընդգրկվեցին նոր վոկալիստ Սթայն Մարին և նոր կիթառահար Քեթիլ Սայզերը, որոնք փոխարինեցին Վիբեկ Անրցզենին և Բյոնար Սելսբրակին[1]։ 2005 թվականին խումբը շահեց գրանտ $50,000 չափով՝ մասնակցելով և հաղթելով Larm փառատոնին[1]։ Միջոցները ուղղվեցին ֆինանսավորելու իրենց երրորդ ալբոմը՝ Det Vilde Kor (2007), ինչպես նաև որոշ տեսահոլովակների թողարկմանը[1]։ Ալբոմում աչքի է ընկել նոր թմբկահար Վիդար Բերգը, ինչպես նաև հրավիրված վոկալիստներ Տոնե Կումմերվոլդը (մեցցո սոպրանո) և Լարս Էգգենը (տենոր)[1]։ 2008 թվականին խմբից իրենց հեռանալու մասին հայտարարեցին Քեթիլ Սիզերը և Սիվ Լենա Վաթեռլոն՝ կապված երեխայի ծննդաբերության հետ[1]։