«Make It Happen» | ||||
---|---|---|---|---|
Մրայա Քերիի սինգլը | ||||
«Emotions» ալբոմից | ||||
Թողարկված | 4 ապրիլի, 1992 | |||
Ֆորմատ | CD, MC, 7", 12" | |||
Ձայնագրված | 1991 | |||
Ժանր | R&B, գոսպել | |||
Տևողություն | 5:08 | |||
Լեյբլ | Columbia | |||
Մրայա Քերիի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
«Make It Happen», ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի երգը։ Որպես հեղինակ և պրոդյուսեր հանդես է եկել Մրայա Քերրին՝ C+C Music Factory խմբի երկու մասնակիցների՝ Դեյվիդ Քոուլի և Ռոբերտ Քլիվիլի մասնակցությամբ։ Երգը թողարկվել է որպես երգչուհի «Emotions» երկրորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլ 1992 թվականի ապրիլի 4-ին։
Երգն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, որոնցից շատերը նշել են Քերիի աշխատանքը մի քանի երաժշտական ժանրերով, ինչպես նաև երգի անհատականացված քնարական բովանդակությունը։ Բացի քննադատական ճանաչումից, թրեքը հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում կոմերցիոն առումով, սակայն թույլ է իրեն դրսևորել միջազգային մակարդակում՝ համեմատած երգչուհու նախորդ սինգլների հետ։ Այն հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 5-րդ հորիզոնականին, ինչպես նաև զբաղեցրել է քառասուներորդ հորիզոնականը Billboard տարեկան ամփոփիչ չարթում։ Երգը հասել է յոթերորդ հորիզոնականին Կանադայում և քառասուներորդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հիթ-շքերթներում։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է եկեղեցում։ Գործողությունը տեղի է ունենում «Փրկենք մեր եկեղեցին» բարեգործական միջոցառման ժամանակ, որտեղ Քերին հանդես է գալիս որպես երգչախմբի մենակատար, եկեղեցու այցելուները պարում և ուրախանում են երգի ներքո։
Մրայան այս երգը կատարել է իր համերգային շրջագայություններից յուրաքանչյուրում, երգը ներառվել է նաև լավագույն հիթերի ժողովածուներում՝ Greatest Hits (2001), Playlist: The Very Best of Mariah Carey (2010) և The Essential Mariah Carey (2012)։