Marvel Anime, անիմե, որը բաղկացած է չորս մասից, որը ստեղծվել է Marvel Entertainment ընկերության և Madhouse ստուդիայի համատեղ ուժերով։ Հիմնական կերպարներն են Marvel Comics-ի հերոսները, և յուրաքանչյուր անիմեն բաղկացած է 12 սերիայից[1]։ Նախագիծը ներկայացվել է San Diego Comic-Con 2009 թվականին։ Madhouse-ի նախկին նախագահի և Յունգո Մարուտո գործադիր տնօրենի խոսքերով, Marvel-ը «լիակատար ազատություն» տվեց անիմեի սյուժեին և հերոսներին, որպեսզի ցույց տա թե ինչպես է ճապոնական արդյունաբերությունը ներկայացնում անիմեի հերոսներին[2]։ Սերիան թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին Ճապոնիայում, իսկ 2011 թվականին՝ ամբողջ աշխարհում[3]։ Անիմեն եթեր է թողարկվում ճապոնական Animax և ամերիկյան G4 ալիքներում[4]։ Նախագծի գլխավոր ղեկավար նշանակվեց Ուորեն Էլլիսը[5]։ Մինչ օրս թողարկվել են անիմեներ Երկաթե մարդու[6], Կուղխի[7], Իքս մարդկանց[8] և Բլեյդի[9] մասին։ Marvel International-ի նախագահ Սայմոն Ֆիլիփսի խոսքերով «Դա Marvel-ի համար բոլորովին նոր տիեզերք կստեղծի»[10]։