Meet the Woo 2 (այլընտրանքային անվանում՝ Meet the Woo, Vol. 2), ամերիկացի ռեփեր Փոփ Սմոուքի երկրորդ և նրա կենդանության օրոք թողարկված վերջին միքսթեյփը։ Թողարկվել է Victor Victor Worldwide և Republic Records լեյբլներում 2020 թվականի փետրվարի 7-ին։ Ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում նորամուտը կատարել է յոթերորդ հորիզոնականում։ Meet the Woo, Vol. 2 միքսթեյփը ռեփերի Meet the Woo միքսթեյփի շարունակությունն է։ Նրանում որպես հյուր մասնակցել են՝ Quavo, A Boogie wit da Hoodie, Fivio Foreign, Lil Tjay։ Հինգ օր անց թողարկվել է միքսթեյփի Deluxe տարբերակը[9]։