Mercedes-Benz Tourismo | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | bus model? |
Արտադրող | Mercedes-Benz Türk? |
Դաս | coach? |
![]() |
Tourismo, Mercedes-Benz ընկերության միջքաղաքային և տուրիստական բարձրակարգ, հարմարվետ ավտոբուսների տեսակ։ O 350 RHD և SHD մոդելները տարբերվում են թափքի բարձրությամբ և ուղեբեռի բաժնեմասի տարողունակությամբ։ Թուրքական շուկայի համար արտադրվել է О 403 SHD մոդելը։ Բոլոր անիվների կախոցները ինքնակարգավորվող օդաճնշական են, արգելակները՝ սկավառակային։ Ստանդարտ սարքավորումները միացած են ABS և ASR համակարգերին։
Ավտոբուսի առաջնամասն աչքի է ընկնում իր «ծիծաղկոտ» աչքեր-ցոլարձակ լապտերներով և կենտրոնում՝ առջևի վահանակի վրա գտնվող աստղով, որը հնարավորություն է տալիս հասկանալու, որ ավտոբուսը «Մերսեդես-Բենց» տուրիստական ավտոբուսների մոդելների շարքից է։
Կատարյալ հարթ մակերևույթը, գերազանց համաչափությունները, մգեցված ապակիները և հետևի հատվածի դինամիկ արված գծերը ավտոբուսին հատուկ գրավչություն են հաղորդում։ Tourismo-ն լավ է նայվում ցանկացած ֆոնի վրա։
2005 թվականի տվյալներով՝ Tourismo-ն Եվրոպայում ամենավաճառվող ավտոբուսն է։ 10 տարվա ընթացքում թուրքական Mercedes-Benz Türk մասնաճյուղը արտադրել է այդպիսի 10 000 մեքենա։
Եվրոպայում Tourismo-ն տուրիստական ամենատարածված ավտոբուսներից մեկն է։ Ճանապարհներին կարելի է հանդիպել այս ընտանիքի ավելի քան 12 000 ավտոբուսների։
Փոփոխություններ՝ Tourismo O 350 RHD, Tourismo O 350 SHD.
2007 թվականի փոփոխություններ՝ Tourismo /Tourismo M/ Tourismo L (Երկարությունը՝ 12.140 մմ/ 12.960 մմ/ 13990 մմ)։