Mimicat | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | պորտ.՝ Marisa Isabel Lopes Mena |
Նաև հայտնի է որպես | Mimicat և Izamena |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1984[1] (40 տարեկան) Կոիմբրիա, Պորտուգալիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | mimicat.net |
![]() |
Մարիզա Իսաբել Լոպես Մենա (պորտ.՝ Marisa Isabel Lopes Mena, հոկտեմբերի 25, 1984[1], Կոիմբրիա, Պորտուգալիա), ավեի հայտնի է որպես Միմիկատ (անգլ.՝ Mimicat), պորտուգալացի երգչուհի և կոմպոզիտոր, հանդես է գալիս փոփ և սոուլ ժանրերում[2][3]։ Ներկայացրել է Պորտուգալիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում՝ զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը։
2001 թվականին մասնակցել է Պորտուգալիայի ազգային ընտրությանը՝ Պորտուգալիան 2001 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնելու համար իր՝ «Mundo Colorido» երգով՝ Իզամենա բեմական կեղծանունով, սակայն չի կարողացել դուրս գալ եզրափակիչ[4]։ Մասնակցել է Եվրատեսիլ 2023 թվականի Պորտուգալիայի ազգային ընտրությանը «Ai Coração» երգով։ Ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակչում և անցել եզրափակիչ, որտեղ գրավել է առաջին հորիզոնականը՝ այդպիսով իրավունք ստացել ներկայացնել Պորտուգալիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում թվականին[5]։
Բացի երաժշտական կարիերայից, Միմիկատն աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ[6]։