Տեսակ | ծրագիր և առցանց ծառայություն |
---|---|
Նախագծումը՝ | Էփլ |
ՕՀ | մաքՕՍ |
Լույս տեսավ՝ | հուլիսի 9, 2008 |
Նախորդ | .Mac? |
Հաջորդ | ICloud |
Կայք | me.com |
MobileMe, Apple ընկերության վճարովի ինտերնետ ծառայություն push-տեխնոլոգիաների աջակցությամբ։ Փոխարինել է հնացած iTools-ին և .Mac-ին։ Թողարկվել է 2000 թվականի հունվարի 7-ին՝ որպես iTools, որը Mac OS 9 օգտագործողների համար անվճար ինտերնետ ծառայությունների հավաքածու էր։ 2002 թվականի հուլիսի 17-ին Apple-ը վերաթողարկել է ծառայությունը որպես .Mac, որից կարելի էր օգտվել միայն Mac OS X-ի օգտատերերի համար մշակված բաժանորդագրության վճարումից հետո։ 2008 թվականի հուլիսի 9-ին Apple կրկին թողարկել է ծառայությունը WWDC’08-ում որպես MobileMe արդեն Mac OS X-ի, Windows-ի, iPhone-ի, iPod touch-ի, իսկ հետագայում նաև iPad-ի օգտատերերի համար։
2011 թվականի փետրվարի 28-ին MobileMe-ի տուփերը հանվել են Apple Store-ի դարակներից։ Այն նաև այլևս հասանելի չէ պաշտոնական վերավաճառողների միջոցով։ 2011 թվականի հունիսի 6-ին՝ WWDC 2011-ի ժամանակ, Apple-ը պաշտոնապես ցուցադրել է նոր iCloud ամպային ծառայությունը, որը պետք է լիովին փոխարիներ MobileMe-ին 2012 թվականի հունիսի 30-ին։ 2011 թվականի հունիսի 6-ից Apple այլևս չի ցուցադրում MobileMe-ում նոր օգտատերերի գրանցման հնարավորությունները։