«Moves like Jagger» | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերայի սինգլը | |||||
«Hands All Over» ալբոմից | |||||
Թողարկված | Հունիսի 21, 2011 | ||||
Ֆորմատ | CD սինգլ, թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2011 | ||||
Ժանր | Դանս-փոփ, էլեկտրոփոփ | ||||
Տևողություն | 3:21 | ||||
Լեյբլ | A&M Octone Records | ||||
Պրոդյուսեր | Shellback, Բենի Բլանկո | ||||
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Moves like Jagger», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ։ Այն թողարկվել է 2011 թվականի հունիսի 21-ին A&M Octone Records լեյբլի կողմից՝ որպես Maroon 5-ի «Hands All Over» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Բենի Բլանկոյի, Ամեր Մալիկի և Shellback-ի կողմից։
Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի կրկներգը։ Երգը գլխավորել է մի շարք երկրների ազգային հիթ շքերթներ, այդ թվում ամերիկյան հայտնի Billboard Hot 100-ը։ 2014 թվականի դրությամբ երգը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլներից մեկը։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականի հուլիսին և ներկայացվել է օգոստոսին։ Տեսահոլովակի ռեժիսորն է Յունաս Օկերլունդը։ Երգը առաջին անգամ կատարվել է The Voice նախագծի շրջանակներում 2011 թվականի հունիսին։ 2012 թվականին երգը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Խմբի/դուետի լավագույն փոփ կատարում» անվանակարգում, սակայն չի հաղթել։