N.Flying | |
---|---|
Պատկեր:221028 KBS2 뮤직뱅크 N.Flying.jpg | |
Հիմնական տվյալներ | |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | 2015 |
Լեյբլ | FNC Entertainment |
![]() |
N.Flying (կորեերեն՝ 엔플라잉), հարավկորեական 5 հոգուց բաղկացած տղաների խումբ FNC Entertainment-ի ներքո[1]։ Անդամներն են՝ Լի Սըն Հյոփ, Չա Հուն, Կիմ Ջեհյոն, Յու Հվեսըն, Սո Դոնգ Սոնգ։ N.Flying-ը New և Flying բառերի բաղադրյալ բառն է, որը նշանակում է «նոր թռիչք»[2]։ Ի տարբերություն գոյություն ունեցող երաժշտական խմբերի, այն նաև կոչվում է «հիբրիդային խումբ» կամ «նոր թրենդային խումբ» հիփ-հոփի և ռոքի ներդաշնակության պատճառով։ Խումբը դեբյուտ է արել 2015 թվականի մայիսի 20-ին «기가 막혀» (Amazing) երգով։ 2017 թվականի օգոստոսի 2-ին Յու Հվեսընը միացավ խմբին[3]։ Խումբը վերակազմավորվեց հինգ հոգուց բաղկացած խմբի։ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Կվոն Գվանգ Ջինը լքեց խումբը իր երկրպագուների հետ կապված վատ հարաբերությունների ու հակասությունների պատճառով[4]։ Խումբը շարունակեց իր գործունեությունը չորս հոգով։ Այնուհետև, 2020 թվականի հունվարի 1-ին, Սո Դոնգ Սոնգը՝ Honeyst խմբի նախկին անդամը, միացավ խմբին։ Խումբը նորից վերակազմավորեց՝ դառնալով հինգ անդամ։ 2020 թվականի հունիսի 10-ին խումբը վերադարձավ «아 진짜요» (Օ, իսկապես) երգով։
Ներկայումս անդամ Չա Հունը զինվորական ծառայություն է անցնում, իսկ խումբը գործում է չորս հոգով։