NASAMS

AIM-120 AMRAAM ЗРК NASAMS-ում

NASAMS (անգլ.՝ Norwegian Advanced Surface to Air Missile System), նորվեգական շարժական ՀՕՊ հրթիռային համակարգ նախատեսված ցածր և միջին բարձրություններում թռչող մանևրող թիրախների խոցման համար։ Հանդիսանում է ՀՕՊ համակարգի միջին հեռահարության կայանք։

Նախագծվել է Նորվեգիայում «Kongsberg» ընկերության կողմից ամերիկյան «Raytheon»-ի հետ համատեղ։ Ստեղծման աշխատանքները իրականացվել են 1990-ականների սկզբին։ 1994 թ.-ից ընդգրկված է Նորվեգիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Փորձերը ցույց են տվել, որ համակարգը կարող է օգտագործվել թևավոր հրթիռների ոչնչացման համար։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne